Սամվել Կարապետյանի խափանման միջոցն անփոփոխ կմնա
4/7/2025 16:40

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը Վերաքննիչը թողել է անփոփոխ: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են դատական դեպարտամենտից:
Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: