ՈւՂԻՂ. հանրահավաք-երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

4/7/2025 18:14

Երեւանում Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց (Մալիբու) երթ է սկսվել՝ ի պաշտպանություն «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի։ Երթը կհասնի մինչեւ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարան։ «Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն: Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»,– գրել է Սամվել Կարապետյանի որդին՝ Կարեն Կարապետյանը։ Հավաքը և երթը արտոնված է. համաձայնեցված է Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ հետ: