ՀՅԴ–ականներին հրավիրում են Ոստիկանություն
4/7/2025 18:25

Այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են Ոստիկանության մարզային բաժիններ, որտեղ նրանց ապօրինի կերպով հորդորում են զերծ մնալ այսօր` ժամը 18։00֊ին Երևանում հաջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուց, որոշ դեպքերում էլ անիմաստ հարցաքննություններով պահում բաժիններում։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը։
«Այսպիսով, ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը: Ակնհայտ է, նման քայլերով անհնարն է մեր քաղաքացիներին ետ պահել իրենց արդար բողոքի ձայնը բարձրացնելուց, և այսպիսի գործողություններն ընդամենը վկայում են վարչախմբի վախերի մասին»,– ասված է հայտարարության մեջ։