Մասկը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին
6/7/2025 11:20

Իլոն Մասկը հայտարարել է «Ամերիկա» քաղաքական կուսակցության ստեղծման մասին։ Վերջինս հարցում է անցկացրել X սոցիալական ցանցի իր էջում, որից հետո գրել է․ «2-1 հարաբերակցությամբ դուք ցանկանում եք քաղաքական նոր կուսակցության ստեղծում, և կունենաք այն։ Քանի որ մեր երկիրը սնանկացել է չափազանց մեծ ծախսերի և կաշառակերության պատճառով, մենք ապրում ենք միակուսակցական համակարգում, այլ ոչ թե ժողովրդավարության։
Այսօր Ամերիկայի կուսակցությունը ստեղծվեց ձեզ ձեր ազատությունը վերադարձնելու համար»։
Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1.2 միլիոն օգտատեր։ 65.4%-ը քվեարկել է նոր կուսակցության ստեղծման օգտին։