Փաշինյանը միջամտում է նախաքննությանը. պաշտպաններ

7/7/2025 12:34

Միքայել սրբազանի պաշտպանների թիմը հայտարարություն է տարածել, որում նշված է՝ «Այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակային գրառում է կատարել՝ նշելով նաև հետևյալը. «Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»: Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է, որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»: