Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

7/7/2025 18:10

Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 7–ին, կողմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին: Քվեարկության համաձայն՝ Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: