Գլխավոր դատախազը կրկնում է սիվիկների մանիպուլյացիան

7/7/2025 18:21

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն անդրադարձել է ԱԺ-ում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարություններին. «Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ գլխավոր դատախազը, պատասխանելով Ռուբեն Ռուբինյանի հարցին, նշեց, որ պլանավորված է եղեկ գործողություններ կատարել 2025թ. սեպտեմբերին: Նման տվյալ վարույթում առկա չէ, գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան` հղում կատարելով 2024թ. սեպտեմբերին նախորդող խոսակցություններին ու արդեն բացահայտված «հեղաշրջման ժամկետանց պլանին»,– գրել է նա։