Այսօր պաշտոնից ազատված ՌԴ Տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել

7/7/2025 18:24

Մերձմոսկովյան Օդինցովոյում ինքնասպան է եղել ՌԴ տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։ Այսօր ավելի վաղ նա ազատվել էր տրանսպորտի նախարարության ղեկավարի պաշտոնից։ Նա այս պաշտոնում զբաղեցնում էր 2024 թվականի մայիսից։ Մինչ այդ Ստարովոյտը ղեկավարում էր Կուրսկի մարզը․ 2018 թ․ հոկտեմբերի 11-ից մինչև 2019 թ․ սեպտեմբերի 16-ը՝ որպես մարզի ղեկավարի պաշտոնակատար, իսկ այնուհետև՝ որպես մարզպետ: Ռուսաստանի տրանսպորտի նախարարության նոր ղեկավար կդառնա տրանսպորտի ներկայիս փոխնախարար Անդրեյ Նիկիտինը: