Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռն անփոփոխ մնաց
7/7/2025 19:20

Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. այս մասին հայտնում է փաստաբան Հովհաննես Քոչարյանը։
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին 2023 թվականին մեղադրանք էր առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։