Շատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել

8/7/2025 11:42

Առավոտյան 08.00-08.15 տեղեկացրեցին, որ, ոնց հասկանում եմ, ոստիկանությունը և քննչական կոմիտեն գործողություններ պետք է իրականացնեն ՀԷՑ-ում։ Ներկայացվել են դատարանի որոշումները, հիմա քննչական գործողություններ են իրականացվում։ Լրագրողներին ասել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նա նշեց, որ խոստացել են շատ արագ վերջնացնել, որպեսզի նաև մեր աշխատանքը չպարալիզացվի։ «Շատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել։ Հուսով ենք, արագ կավարտեն, մենք կանցնենք մեր բնականոն աշխատանքին»,- ասել է Ղազինյանը։ Նա հայտնել է, որ ՀԷՑ-ի այլ մասնաճյուղերում խուզարկություններ չեն իրականացվում։ Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործերին, նա նշել է. «Գլխավոր տնօրենի պաշտոնակատար որևէ ձևով որևէ պաշտոնական խողովակով որևէ բան չեմ ստացել։ Մինչ այս պահը որևէ ինֆորմացիա չունեի»։