Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
8/7/2025 19:56

Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Գ.-ն է:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործելուց առաջ Արամ Գ.-ն հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել իր ծանոթին, գրելով՝ «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար»: