Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել

8/7/2025 22:20

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Այս մասին լրագրողներին ասաց ինքը՝ Արծվիկ Մինասյանը: Նա նաև նշեց որ հրաժարվել է ցուցմունք տալ։ «ԱԺ–ում ասել եմ, որ սա իրավական տեսակետից զուրկ քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Մինչև միջազգային դատարաններ գնալու ենք, և այս մարդիկ՝ դատախազի գլխավորությամբ, ներողություն են խնդրելու։ Մեղադրանքը չեմ ընդունել և հայտարարել եմ, որ սա քաղաքական հետապնդում է»,–նշեց Մինասյանը։