Արթուր Սարգսյանի հարցաքննությունն ավարտվել է

8/7/2025 23:04

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի հարցաքննությունը քննչական կոմիտեում ավարտվել է. առաջիկա ժամերի ընթացքում պատգամավորը կտեղափոխվի դատարան։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։