Եկեղեցու գրավումն՝ ուղիղ ճանապարհ դեպի Թուրքիա
9/7/2025 09:54

Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հետևեն ստրատեգիական օբյեկտների հանձնում Հայաստանի նոր տիրոջ,- գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Ամեն ինչ պարզ է ու հստակ։
Չունենալով 2026-ին վերարտադրվելու որևէ շանս, պետք է.
կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծել,
ունենալ արտաքին հովանավոր։
Արտաքին հովանավորի լավագույն ու իրական թեկնածուները Թուրքիան ու Ադրբեջանն է։ Ինչի համար պետք է մտնել Թուրքիայի ազդեցության գոտի, կատարելով առաջադրված պահանջները։
Երկրի ներսում հաստատելով բռնատիրություն, մնում են վերջին դիմադրության օջախներ, որոնց նույնպես պետք է վերցնել վերահսկողության տակ։
Դրանք են` Եկեղեցին եւ Սփյուռքը։ Սփյուռքի ինստիտուցիոնալ հիմքն էլ եկեղեցին է։
Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հետեւեն ստրատեգիական օբյեկտների հանձնում Հայաստանի նոր տիրոջ։
Դրանք են.
- էլեկտրոցանցեր,
- ջրային տնտեսություն,
- էլելտրոկայաններ,
- երկաթուղի։
Բացի դրանից, եւս երկու խնդիր պետք է լուծվի.
- փակել ատոմակայանը,
- բացել «Զանգեզուրի միջանցքը»։
Այս ամենը կատարելուց հետո, 2026-ին ՔՊ-ն կարող է վերարտադրվել և մենք կունենանք աշխարհի ամենադեմոկրատական ռեժիմը, որին անգամ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կնախանձեն»,- գրել է նա։