ՌԴ քաղաքացիների մուտքը ՀՀ արգելելը ոչ բարեկամական է

9/7/2025 15:29

Ռուսաստանը իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Երևանին հակասությունների կարգավորման կոնկրետ քայլեր են առաջարկվել, Մոսկվան սպասում է արձագանքի,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը համարում ենք ոչ բարեկամական գործողություն, որը հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության դաշնակցային բնույթին: Հարցը քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսին Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ։ Հայկական կողմին կոնկրետ քայլեր են առաջարկվել, ուստի սպասում ենք Երևանի արձագանքին»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է Զախարովան: