Արթուր Սարգսյանը կալանավորվեց
9/7/2025 18:28

Դատարանը բավարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։
Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել էր դատավոր Արտակ Կարապետյանին: Արտակ Կարապետյանը գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է։
Արթուր Սարգսյանի տեսակցությունները սահմանափակվել են՝ բացառությամբ մերձավորների, լրագրողների հետ զրույցում հայտնել է Արթուր Սարգսյանի պաշտպան Սմբատ Մինասյանը և նշել, որ 10-օրյա ժամկետում Վերաքննիչ դատարանում կբողոքարկեն առաջին ատյանի դատարանի որոշումը։
«Վերաքննիչ դատարանից ակնկալում ենք, որ արդարադատություն կիրականացնի և կբավարարի մեր ներկայացրած հատուկ վերանայման բողոքը»,– ասել է փաստաբանը։