Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

10/7/2025 09:29

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի երկկողմ հանդիպումը։ Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։