Կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը

11/7/2025 10:02

1 ամսով կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը։ Խափանման միջոցը որոշել է դատավոր Դավիթ Արղամանյանը։ Հուլիսի 3-ին «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում 2 հոգի կալանավորվել էր: Հուլիսի 2-ին «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվել է խուզարկություն։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ կատարվել է անհետաձգելի քննչական գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հարկերից խուսափելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։