Ռուսական ռшզմաբազայի զինծառայող է hրազենային վնաuվածք ստացել
11/7/2025 10:04

Երեկ ժամը 18։30-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ռուսական 102-րդ ռազամաբազայի 23-ամյա զինծառայող՝ գլխի հրազենային վնասվածքով։
«Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատությանն» ասել է՝ ռուս զինծառայողին վիրահատել են, բայց նրա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
Դեռևս պարզ չէ, թե ի՞նչ հանգամանքներում է զինվորը ստացել հրազենային վիրավորումը ռուսական ռազմաբազայի տարածքում: