ԱՄՆ-ն ողջունում է խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը
11/7/2025 10:09

Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության առաջխաղացման ջանքերին, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թամի Բրյուսը՝ հարցին, թե արդյոք պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արագ խաղաղության համաձայնագրի հասնելու հույսի մասին կապված է երկու երկրների ղեկավարների Աբու Դաբիում կայացած հանդիպման հետ։
«Մենք հետևում ենք լրատվամիջոցների հաղորդագրությունների, բայց այս պահին լրացուցիչ տեղեկություններ չունենք։ Թրամփի վարչակազմը և պետքարտուղար Ռուբիոն հստակեցրել են, որ պատրաստ են անել ամեն ինչ՝ խաղաղության հասնելու համար՝ որպես մեր շրջապատող աշխարհը բարելավելու իրենց հանձնառության մաս»,- ասել է նա։