Պատրաստ ենք ներդրում ունենալ հարաբերությունների կարգավորման հարցում

11/7/2025 12:22

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում,- ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն է ասել: «Դրան հասնելու հիմնական ուղղություններն ուրվագծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի՝ 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերում»,- նշել է նա: «Մենք ենթադրում ենք, որ այս ուղղություններով էլ պետք է առաջ շարժվել՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում՝ հաջորդող սահմանագծմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության միջև երկխոսության հաստատում»,- ավելացրել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։ Նրա խոսքով, ռուսական կողմը, իբրև եռակողմ պայմանավորվածությունների մասնակից, պատրաստ է հետագայում ևս իր ներդրումն ունենալ դրանց իրագործման հարցում, բնականաբար, այն ձևով, ինչպես հարմար կլինի երկու կողմերին: