Կոչ ենք անում արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը. ԵՄ

11/7/2025 15:10

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը,- հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը։ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն և փորձագիտական աջակցություն տրամադրել, եթե կողմերը դիմեն այդ հարցով»,- ասել է Հիփերը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը։ Նա այդ բանակցություններն անվանել է «կարևոր քայլ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման ճանապարհին»։