Սահմանազատման գործընթացի խոչընդոտողներին տարբեր ձևերով փորձում էր խաղից հանել

12/7/2025 10:31

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորումը կանխատեսելի էր, որովհետև իշխանությունը դեռ նախորդ տարի մեկնարկած, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի խոչընդոտողներին տարբեր ձևերով փորձում էր խաղից հանել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Միայն պարզ չէր, թե որ պահին ինչ հոդված կդնեին: Մախսուդյանն այն դեմքերից էր, ով սուր բառապաշար ուներ, չէր խուսափում իրականությունը մարդկանց դեմքին ասելուց և գիտակցում էր, որ իր կեցվածքն իշխանությունների աչքից չէր վրիպելու: Մախսուդյանի դեպքում ևս կալանավորման որևէ հիմք գոյություն չուներ, սակայն իշխանությունը ոչ մի խնդիր չունի մարդկանց նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդում նախաձեռնելու և բանտերում «փակելու» առումով»,-գրել է Աբրահամյանը։