Սիրիայում հրդեհներից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան
12/7/2025 18:45

Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ի պատասխան հարցի՝ տեղեկություններ կա՞ն Սիրիայի Քեսաբի շրջանում մոլեգնող հրդեհներից ՀՀ քաղաքացիների կամ հայերի մասին։
Սիրիայի Լաթաքիա նահանգում մոլեգնող հրդեհները մոտեցել են Քեսաբի հայաբնակ գյուղերից մեկին։