Արցախցիները նստացույց կանեն

12/7/2025 20:12

Ացախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը հայտարարել է, որ սկսում են նստացույց։ «Այժմ հայտարարում եմ նստացույց։ Բոլորով միասին մնում ենք այստեղ մինչև կառավարությունը կսկսի լուծել մեր խնդիրները։ Մենք տեր ենք մեր իրավունքներին»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ հանրահավաքից հետո նախատեսված խաղաղ երթը ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել։