Ի պաշտպանություն Հայոց եկեղեցու՝ Գլենդելում հանրահավաք կանեն

13/7/2025 11:08

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը տեղեկացնում է, որ 2025 թ. հուլիսի 13-ին՝ ժամը 12:30-ին, Գլենդելում, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքի մոտ (346 N Central Ave, Glendale, CA 91203), տեղի է ունենալու «Ազգային ճակատ» շարժման նախաձեռնած հանրահավաքը։ «Հանրահավաքը նպատակ ունի արտահայտելու անհամաձայնություն Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների և ազգային մտածողություն ունեցող հասարակական գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումների դեմ։ Մասնակիցները կպաշտպանեն եկեղեցու ինքնիշխանությունն ու կրոնական ազատութունը և ձայն բարձրացնեն ազգային ու հոգևոր արժեքները թուլացնող քաղաքականության դեմ։ Կոչ ենք անում Լոս Անջելեսում և հարակից շրջաններում բնակվող մեր հայրենակիցներին միանալ հանրահավաքին և իրենց ներկայությամբ վկայել դիրքորոշումն՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու»,- նշվում է հայտարարության մեջ։