Փեզեշքիանը վիրավորվել է իսրայելական հարձակումից․ Fars

13/7/2025 13:59

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ ոտքի թեթև վնասվածքներ են ստացել Թեհրանում գտնվող շենքի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը: Այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության տվյալներով՝ շենքի մուտքերի ուղղությամբ արձակվել է առնվազն վեց հրթիռ։ Fars-ը նշում է, որ հարվածի ճշգրտությունը կարող է կապված լինել իսրայելական լրտեսական ցանցի աշխատանքի հետ։