Խախտումների դեպքում ԱՄՆ վիզան կչեղարկվի

13/7/2025 14:06

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իրազեկում է՝ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: