Կամրջի տակ դի է հայտնաբերվել
13/7/2025 21:42

Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com -ը։
Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։
Փրկարարները, ոստիկաններն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ՝ դժվարանցանելի հատվածում, հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու մարմին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։