«Չելսի»-ն նվաճեց աշխարհի ակումբային գավաթը

14/7/2025 09:44

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում, որը կայացավ Նյու Ջերսիի Իսթ Ռադերֆորդ քաղաքի «ՄետԼայֆ» մարզադաշտում, Լոնդոնի «Չելսին» վստահ հաղթանակ տարավ մրցաշարի գլխավոր ֆավորիտ ՊՍԺ-ի նկատմամբ (3:0)։ «Ազնվականների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Քոուլ Պալմերը (22’, 30’), ևս մեկ անգամ աչքի ընկավ Ժոաու Պեդրուն (43)՝ խփելով 3-րդ գոլը «Չելսիի» կազմում անցկացրած երկրորդ խաղում։ Հանդիպման վերջնամասը փարիզյան գրանդը անցկացրեց 10 հոգով․ 85-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ժոաու Նևեշը՝ մրցակցի մազերը միտումնավոր քաշելու համար։ «Չելսին» պատմության ընթացքում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի ակումբային առաջնության գավաթը՝ առաջինը նոր ձևաչափով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա է գտնվել խաղին, այնուհետև ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ մրցանակը հանձնել հաղթող թիմին: Խաղի ավարտից հետո վիճաբանություն եւ բախում է տեղի ունեցել ֆուտբոլիստների եւ մարզիչների միջեւ։ Դրվագներից մեկում ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրել է «Չելսիի» բրազիլացի հարձակվող Ժոաո Պեդրոյին։ Հրմշտոցին փորձել է մասնակցել նաեւ «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան, սակայն ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարողացել է նրան մի կող տանել։