Կենդանու նկատմամբ դшժան վերաբերմունք դրսևորած անձը ձերբակալվել է

15/7/2025 19:33

Հուլիսի 15-ին՝ ժամը 11։58-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Բյուրեղավան քաղաքում շանը կապել են ավտոմեքենայից և քարշ են տալիս։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Համացանցում նաև տեսանյութ էր տարածվել այդ մասին։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ շանն ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապած ու կենդանուն քարշ տված անձը Բյուրեղավանի բնակիչ 62-ամյա տղամարդ է։ Վերջինս հայտնաբերվել ու կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար ձերբակալվել է։ «Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։