Սպիտակում ուժգին քամու պատճառով հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը
15/7/2025 22:50

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ուժգին քամու և տեղումների պատճառով հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը։
Սպիտակի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.
«Սպիտակ համայնքի հարգելի բնակիչներ,
Ցավով տեղեկացնում ենք, որ անսպասելի տեղումների և ուժգին քամու պատճառով զգալի վնաս է հասցվել տոնական համերգի տեխնիկային, ինչի հետևանքով համերգի իրականացումը այս պահին դարձել է տեխնիկապես անհնար:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար և հայտնում, որ համերգը հետաձգվում է: Համերգի նոր ամսաթիվը կհայտարարվի շուտով:
Շնորհակալ ենք ձեր ըմբռնման և աջակցման համար»։