Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ

16/7/2025 09:33

Կառավարությունը միջանցքային տրամաբանությամբ կոմունիկացիայի հարցում հույսը դրել է այն բանի վրա, որ հնարավոր կլինի մարդկանց համոզել, որ երկիր փող կմտնի ու բոլորը դրա բարիքներից կօգտվեն,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրում․ «Թուրքիայի նպատակը ՀՀ մտնող փողը ենթակառուցվածքների, մարդկանց վրա ազդեցության և որպես վերջնահետևանք քաղաքական վերահսկողության վերածելն է: Այդ ուղին տարբեր երկրների համար տարբեր նշանակություն ունի` ամբիցիաներից մինչև աշխարհաքաղաքական, որտեղ յուրաքանչյուրը փորձում է իրենը պոկել, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն»,- գրել է նա: