Փաշինյանը փորձում է արժեզրկել եկեղեցին
16/7/2025 12:30

Նիկոլ Փաշինյանը փորձում է արժեզրկել Հայ Առաքելական Եկեղեցին նրա դեմ իր գործողություններով. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։
«Նա հիանալի հասկանում է, որ իր վարկանիշը կտրուկ անկում է ապրում։ Նա հասկանում է, որ Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը կարող է միավորել հայ ժողովրդին և կարող է իր խոսքն ասել ընտրությունների ժամանակ: Եվ նա պարզապես սկսել է զբաղվել Եկեղեցով»,- ասել է նա։
Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանն ինքը որևէ կապ չունի Հայ Առաքելական Եկեղեցու հետ և երբեք իրեն որպես հավատացյալ չի դրսևորել։
«Նա անգամ բարոյական իրավունք չունի զբաղվելու Եկեղեցով և ղեկավարել որևէ շարժում: Նման որևէ շարժում ղեկավարելու համար, չգիտեմ, մարդ պետք է Եկեղեցուն առնչություն ունենա, պետք է սուրբ լինի: Բայց նա շատ հեռու է սուրբ լինելուց։ Եվ այսպես, իր անձնական շահերից ելնելով, նա այժմ ցանկանում է արժեզրկել Եկեղեցին։ Բայց արժեզրկելը նրա գործն է»,- նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահը։