Շրջակա միջավայրի նախարարն ազատվել է պաշտոնից

16/7/2025 12:32

Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Համբարձում Մաթևոսյանը։