Կալանավայրում դատապարտյալ է կախվել

16/7/2025 12:35

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ Այս մասին հայտնել է Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 14-ին։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։