Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր

16/7/2025 12:37

Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը և մյուսները Արցախի զավթմանը անմիջականորեն ներգրավված են եղել «Մեղրու միջանցքը» կյանքի կոչելու հեռահար նպատակով,- գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Ըստ նրա, սա ևս առանցքային փաստարկ է, թե որքան մեծ է եղել ազատագրված Արցախի գործոնը. Արցախը փակ դարպաս էր պանթյուրքիզմի առջև: «Պատահական չէ, որ այդ դրույթը 2020թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարության հիմնական կետերից էր, ինչը միառժամանակ մոռացության մատնվեց, որպեսզի չընկալվեր, չդիտարկվեր որպես Բերձորի միջանցքի հակոտնյա: Ընդ որում, պանթյուրքիզմի գաղափարը երբեք չի արժանացել և հենց այս փուլում էլ չի արժանանում բոլոր գերտերությունների միանշանակ հավանությանը՝ դրանից բխող անդառնելի հետևանքներով հանդերձ: Հ.Գ. Դա չի լինելու սոսկ ճանապարհ, հաշված տարիների ընթացքում առնվազն Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր, քան օրինակ՝ Բաթումիում, և սա, ցավոք, որևէ մեկը ի զորու չի լինելու կասեցնել ...»,- գրել է Գ.Դանիելյանը։