Փոխվարչապետերի աշխատանքային խումբը չի գործում վստահության պակասի պատճառով
16/7/2025 14:44

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխվարչապետների ձևաչափով (կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով) աշխատանքային խումբը վաղուց չի գործում,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ խմբի գործունեության դադարեցումը պայմանավորված է հիմնականում տեքստային տարաձայնություններով։
«Բացի այդ, դա տեղի է ունեցել նաև գործնական խնդիրների, ինչպես նաև՝ ասենք ուղղակի, վստահության բացակայության պատճառով»,– նշել է նա։