Երևանը կարծում է, որ վարում է բազմավեկտոր քաղաքականություն

16/7/2025 23:49

Տեսնում ենք, որ Երևանը վերջին մի քանի տարիներին տարբեր ուղղություններով բալանսավորման է ձգտում, տեսնենք, թե կոնկրետ ինչ կբերի ԵՄ-ի հետ մերձեցումը,- ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է ասել։ «Երևանը կարծում է, որ վարում է բազմավեկտոր քաղաքականություն։ Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ և շահագրգռված է առավելագույն փոխգործակցության»,- հավելել է նա։