Փաշինյանն այլևս չունի ընտրողի բացառիկ առաջարկ

16/7/2025 23:53

«Փաշինյանն, ով գալիք ընտրություններից առաջ իրեն անվստահ է զգում, փորձում է գրոհել ամենակարևոր ազգային ինստիտուտը՝ Հայ Առաքելական եկեղեցին»։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, Alpha News-ի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանը։ «Գործ ունենք մի մարդու հետ, ում ձևակերպումները վաղուց ոչինչ չարժեն։ Իզուր ժամանակ ենք ծախսելու՝ փորձելով իմաստ գտնել նրա ձևակերպումների մեջ»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը փորձում է չեզոքացնել այն բոլոր սուբյեկտներին, որոնք կարող են իրեն խանգարել, և առաջիններից մեկը Հայ Առաքելական եկեղեցին է։ Վիկտոր Սողոմոնյանը նաև նշել է, որ Փաշինյանն եկել է իշխանության բոլշևիկյան լոզունգների հիման վրա։ «Կյանքը ցույց տվեց, որ խիստ չափազանցված էին նրա խոստումները։ Փաշինյանն այլևս չունի ընտրողի բացառիկ առաջարկ։ Նա փորձում է ձևավորել խաղաղության համաձայնագիր կոչվածը, ինչը նրան պետք է միայն ընտրությունների գնալու համար»,- ասել է նա։