Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց
17/7/2025 17:08

Երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանի կալանքը փոխելու միջնորդության դատական նիստն ավարտվել է։
Iravaban.net- ի փոխանցմամբ՝ կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ և չբացակայելու արգելքով։ Նախագահող դատավորը խափանման միջոցի փոփոխման համար հիմք է ընդունել ամբաստանյալի օրինակելի պահվածքը, 3 անչափահաս երեխաներ ունենալու և նախկինում իր ոչ պատշաճ վարքագիծը ընդունելու հանգամանքները։