Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից

17/7/2025 17:10

Փաշինյանի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Պետրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերի 9-ից։ Մինչև այդ եղել է Շրջակա միջավայրի նախարար և Կոտայքի մարզպետ։ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՎԾ-ի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է Պետրոսյանի տեղակալ Ռոբերտ Բազիկյանի վրա։