Փաշինյանն ընդունել է Ջոն Գալագերին

17/7/2025 18:44

Փաշինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ փոխգործակցության զարգացմանը: Փաշինյանը, այս առումով, ընդգծել է դեսպան Գալագերի անձնական ներդրումը և շնորհակալություն հայտել սերտ փոխգործակցության համար: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ՄԹ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: