ՏԿԵՆ-ը հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ՝ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ
17/7/2025 22:15

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Հանձնաժողովը պետք է որոշի վարույթ հարուցել և ուսումնասիրել հաղորդումը:
Օրերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀԷՑ կառավարչի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ռոմանոս Պետորսյանն է, որն այսօր ազատվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից: