Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել

17/7/2025 22:18

Վերին Լարսի սահմանին Ռուսաստանն արտակարգ դրություն է հայտարարել։ Մաքսային անցակետի պաշտոնական կայքում նշված է, որ ճանապարհը փակ է եղանակային պայմանների պատճառով, և որ այս պահին հերթում կա 2543 մեքենա։ Վրացական կողմի մաքսային անցակետերում այս պահին հերթում կա 442 բեռնատար։