Գազանջատումներ կլինեն

18/7/2025 12:33

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան, Ս․Մատնիշյան, Սունդուկյան, Պուշկինի, Թումանյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թավրիզյան, Նալբանդյան, Նար-Դոսի, Արցախյան փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 22-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Աշնակ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: