ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն չեն կարողանան ապահովել Հայաստանի անվտանգությունը
18/7/2025 12:35

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և կլինի, սա բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ նրա քաղաքացիների շահերից,- ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն չեն կարողանան ապահովել Հայաստանի անվտանգությունը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և կլինի։ Սա ճիշտ կլինի, սա հայերի, հայկական պետության շահերից է բխում»,- ասել է Աբրամյանը։
Նա նաև նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գործում երկրի շահերից ելնելով։
«Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից կամ չմասնակցի հաջորդ ընտրությունների»,- ասել էր Աբրամյանը։