Բացառում եմ. Լեբեդևը՝ Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու մասին

18/7/2025 18:37

Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին որևէ ազդանշան չի եղել,- ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստում։ «Ես լիովին բացառում եմ այս տարբերակը, մենք որևէ ազդակ չունենք, որ Հայաստանը դուրս է գալու ԱՊՀ-ից, ինչպես նաև Ադրբեջանը, մենք որևէ նշան չունենք»,– ասել է նա՝ պատասխանելով կազմակերպությունից՝ Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու և ԵՄ-ին միանալու ծրագրերի մասին հայտարարությունների ֆոնին։ Լեբեդևը ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ տարբեր նիստերին։ «Այսօր Հայաստանի լիազոր ներկայացուցիչը ներկա էր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, խոսեց մի շարք հարցերի մասին, լիազորություններ ուներ ստորագրելու մի շարք փաստաթղթեր»,– նշել է նա։