Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո
18/7/2025 20:12

Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, հայտարարել են, որ կոմունիկացիաների ցանկացած ապաշրջափակում տեղի է ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման հիման վրա։ Հայտարարվել է, որ դա վերաբերում է և՛ վերահսկողությանը, և՛ սահմանային գործողություններին,- լրագրողների հետ զրույցում Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին է այսպես մեկնաբանել այն հրապարակումները, թե Հայաստանով անցնող ճանապարհի կառավարումը հանձնվելու է ամերիկացիներին։
Ըստ նրա, հայկական պետությունը չի ասել, որ ճանապարհի կառավարումը հանձնում է ԱՄՆ-ին։
«Իսկ ենթադրությունների հիման վրա չենք կարող կարծիք հայտնել։ Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո։ Ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, բազմիցս հայտարարել ենք՝ ցանկացած ապաշրջափակում պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո»,- հավելել է դեսպանը։