Ռուբեն Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
18/7/2025 23:53

Քննիչը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, հայտնում է նրա որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի կալանքի միջնորդությունը կքննվի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ժամը 24։00-ին։